Լևանդովսկին հինգ գոլի հեղինակ

Լևանդովսկին հինգ գոլի հեղինակ
23.09.2015 | 10:16

Բունդեսլիգայի առաջնությունում վեցերորդ անընդմեջ հաղթանակը տարավ Մյունխենի «Բավարիան» ու տասնութ միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հերթականում նրա մրցակիցը «Վոլֆսբուրգն» էր, որն առաջին խաղակեսից հետո հաղթում էր 1:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում փոխարինման ելած Ռոբերտ Լևանդովսկուց ընդամենն ինը րոպե է պահանջվել հինգ գոլ հեղինակելու ու իր թիմի ջախջախիչ հաղթանակն ապահովելու համար: Հանդիպման ընթացքում այլ գոլեր չեն գրանցվել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ